1 զոհ, 3 վիրավոր. վթար Մեղրի-Երևան ճանապարհին
26.09.2022 10:22
ՃՏ պատահարներ

Սեպտեմբերի 25-ին, ժամը 17.40-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 195-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի մեքենան բախվել է «Մերսեդես» մակնիշի մեքենային: «ԲՄՎ»-ի 41-ամյա վարորդ Արա Պետրոսյանը մահացել է, իսկ 28-ամյա ուղևորը, «Մերսեդեսի» 31-ամյա վարորդը և 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: