ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

1 զոհ, 1 վիրավոր. վթար Եղեգնուտ-Երասխահուն գյուղամիջյան ճանապարհին

28.02.2022 10:30 ՃՏ պատահարներ
1 զոհ, 1 վիրավոր. վթար Եղեգնուտ-Երասխահուն գյուղամիջյան ճանապարհին

Փետրվարի 27-ին, ժամը 02.30-ին, շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել, որ Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղից Երասխահուն գյուղ տանող ճանապարհին մեքենա է կողաշրջվել, մեկ մարդ մահացել է, մեկ մարդ էլ մարմնական վնասվածքներ է ստացել: Պարզվել է, որ «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Եղեգնուտ-Երասխահուն գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշջվել. 42-ամյա վարորդ Օգսեն Ստեփանյանը մահացել է, իսկ 51-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: