100 մետր պղնձյա մալուխ և 100 լիտր դիզվառելիք
Ապրիլի 10-ին, ժամը 01.20-ին, ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ մուտքի դուռը կոտրելով` Շուռնուխ գյուղին հարակից «Կատարի» կոչվող տարածքում գտնվող «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ կայանից գողացել են 100 մ պղնձյա մալուխ և 100 լ դիզվառելիք` պատճառելով 360.000 դրամի նյութական վնաս:
Նույն օրը ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1987 թ. ծնված Սևադա Զ.-ն, որը բերման է ենթարկվել բաժին:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: