13-ամյա տղայի և 25-ամյա աղջկա վրաերթի ենթարկած ավտոմեքենաների վարորդները դիմել են փախուստի
28.08.2014 14:42
ՃՏ պատահարներ
Օգոստոսի 27-ին, ժամը 21.00-ին, անհայտ ավտոմեք ենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի և Ն. Տիգրանյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի, պատճառել մարմնական վնասվածքներ և դիմել փախուստի:
Տուժողը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 27-ին, ժամը 23.10-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 77 շենքի բակում վրաերթի է ենթարկել 25-ամյա աղջկա, պատճառել մարմնական վնասվածքներ և դիմել փախուստի:
Տուժողը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: