ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

13-ն էր, օրը` ուրբաթ

18.06.2014 10:09 Գողություն

Օրերս ոստիկանության Ապարանի բաժնում մի քաղաքացուհի հաղորդում էր տվել, որ հունիսի 13-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի շենքերից մեկի բակում գտնվող իր վագոն-տնակի մոտից գողացել են բջջային հեռախոսը:
Նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է, որ գողությունը կատարել է 1979 թ. ծնված Դավիթ Օ.-ն:
Նա բերման է ենթարկվել և խոստովանել կատարածը:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: