14 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում
21.06.2014 10:03
Միջոցառումներ

Հունիսի 20-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 18 ավտոմեքենա. 14 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 4-ը` առանց համապատասխան փաստաթղթերի: