Վաղարշապատի քրեական հետախույզները մոտ 150 գրամ մարիխուանա և կանեփի թփեր են հայտնաբերել
11.10.2022 11:08
Թմրամիջոցի հայտնաբերում
Հոկտեմբերի 5-ին Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Գայ գյուղի բնակիչներից մեկը կանեփ է աճեցնում։ Տեղեկությունների իրացման արդյունքում 49-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի թփեր, մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր մոտ 150 գրամ քաշով։ Նրա հայտնածով՝ կանեփն ինքն է աճեցրել, մշակել ու չորացրել։ Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: