Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Փետրվարի 14-ին, ժամը 21.30-ին, «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Դավիթ-Բեկի և Գ. Հովսեփյան փողոցների խաչմերուկի մոտ վրաերթի է ենթարկել 41-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 14-ին, ժամը 07.00-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 27 շենքի դիմաց բախվել է կայանված «Նիսան Տիդա», «Ֆորդ» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաների, որից հետո՝ շենքի երկաթյա ցանկապատին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 14-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Վարդենիսի Չարենցի փողոցում բախվել է «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 14-ին, ժամը 17.10-ին, Վանաձորի Ներսիսյան և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 14-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նոր-Հաճն քաղաքի Տոռոզյան փողոցում հետադարձ կատարելիս վրաերթի է ենթարկել 69-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 14-ին, ժամը 22.00-ին, «Մերսեդես C-180» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Խանջյան փողոցի թիվ 231/104 տնակի դիմաց բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: