ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թիվ 155 դպրոցի աշակերտների անակնկալը ոստիկաններին

Թիվ 155 դպրոցի աշակերտների անակնկալը ոստիկաններին

ՀՀ ոստիկանության օրվա նախորեին՝ ապրիլի 15-ին, Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտներն այցելել էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժին ու Դավիթաշենի բաժանմունք։ Դպրոցականները ոստիկանությունում ասմունքեցին, հանդես եկան հայրենասիրական երգերով ու ազգագրական պարերով՝ այդ կերպ շնորհավորելով ոստիկանության ծառայողներին։ Հետաքրքիր միջոցառումից հետո աշակերտները ծանոթացան ոստիկանների առօրյային։