16-ամյա տղային վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի
22.03.2013 12:03
ՃՏ պատահարներ
Մարտի 21-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Հալաբյան փողոցում գտնվող սրճարանի մոտ սպիտակ գույնի «Տոյոտա-Պրադո»-ի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու և դիմել փախուստի:
Պարզվել է, որ մարտի 21-ին, ժամը 21.30-ին, «Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հալաբյան փողոցից դեպի Դավիթաշեն տանող ճանապարհին՝ մանկական սրճարանի մոտ, վրաերթի է ենթարկել 16-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: