ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հանցանքի վայրում բռնվածները՝ իրեղեն ապացույցներով

16.02.2015 15:36 Գողություն

Փետրվարի 14-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Ծիծեռնակաբերդի խճուղում գործող «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են ներկայացրել 1998 թ. ծնված Վլադիմիր Գ.-ին և 1999 թ. ծնված Գոռ Ղ.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.10-ին, Գոռ Ղ.-ն նշված կենտրոնի մի հագուստի սրահից փորձել է գողանալ տղամարդու ջինսե տաբատ` 18.900 դրամ արժողության, սակայն բռնվել է խանութի աշխատակիցների կողմից:
Բաժնում Գոռ Ղ.-ն ներկայացրել է տղամարդու ջինսե վերնաշապիկ և հայտնել, որ այն գողացել է հիշյալ կենտրոնի հագուստի խանութներից մեկից, իսկ Վլադիմիր Գ.-ն ներկայացրել է կարճաթև 2 շապիկ, որոնք գողացել է նույն առևտրի կենտրոնից:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: