Նռնակներ և փամփուշտներ՝ կամավոր
16.02.2015 15:35
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ փետրվարի 15-ին, ժամը 20.45-ին, 1949 թ. ծնված Հրանտ Հ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, 7.62 մմ տրամաչափի 37 և 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 22 փամփուշտ:
***
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ փետրվարի 14-ին, ժամը 12.10-ին, 1961 թ. Հրաչյա Ղ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, և ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 45 փամփուշտ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: