17-ամյա աղջիկը հայտնաբերվել է
13.08.2015 12:26
Անհետ կորածի հայտնաբերում
Ինչպես տեղեկացրել էինք՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր Երևան քաղաքի 17-ամյա բնակչուհի Մարիամ Մելիքյանը, որը օգոստոսի 11-ին տնից դուրս էր եկել, և նրա գտնվելու վայրն անհայտ էր:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 12-ին, ժամը 17.00-ին, Մարիամ Մելիքյանը հայտնաբերվել է Նոր Նորք համայնքում:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: