Հետախուզվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով
18.09.2016 12:30
Հետախուզվողի հայտնաբերում
Սեպտեմբերի 17-ին, ժամը 15.20-ին, ոստիկանության ծառայողները Նոր Խարբերդի 1-ին փողոցի մի հասցեում հայտնաբերել և բերման են ենթարկել 1983 թ. ծնված Արման Ա.-ին, որը օգոստոսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 316 հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: