Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան
26.04.2024 17:31
Հայտարարություն

Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է:
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման իր գործառույթները: