ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

19.01.2015 16:52

Հունվարի 18-ին, ժամը 03.20-ին, Երևանի Սարալանջի թիվ 17 էլեկտրասյան դիմաց «Շկոդա» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի մասից և հայտնվել Սարալանջի նոր ճանապարհին, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 18-ին, ժամը 16.30-ին, Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 45/3 հասցեի դիմաց «Օպել» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի ուղևորուհին վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 18-ին, ժամը 11.30-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Իսահակյան թաղամասի թիվ 2/2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 75-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 18-ին, ժամը 17.30-ին, Երևանի Զ. Սարկավագի փողոցում «ԲԻԱՅԴԻ» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21074»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 18-ին, ժամը 16.45-ի սահմաններում, Աշտարակի Ն. Աշտարակեցու անվան հրապարակում «Օպել» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել շենքի պատին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 18-ին ժամը 21.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի Օգոստոսի 23-ի և Երևանյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդի, իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց և ներկայացել ոստիկանություն:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 18-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 50-րդ կ/մ-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել, ինչի հետևանքով 3 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Հունվարի 18-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Վարդենիս-Երևան ճանապարհի 18-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 18-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Ստեփանավան-Վանաձոր ճանապարհի 1-ին կ/մ-ին «Մերսեդես E-230» մակնիշի ավտոմեքենա է բախվել ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 18-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Քանաքեռավան-Զովունի ճանապարհին «Մերսեդես C-242» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 17-ին, ժամը 12.50-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիտոգրադյան փողոցում վրաերթի է ենթարկել 58-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է վրաերթը կատարած անձի ինքնությունը, ով ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 19.30-ին, կամավոր ներկայացել է բաժին և հայտնել, որ նշված վրաերթը կատարել է ինքը՝ «ՎԱԶ-21134» մակնիշի ավտոմեքենայով հետադարձ վարելու ժամանակ:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 17-ին, ժամը 22.30-ին, Երևանի Մուրացանի փողոցի թիվ 74 տան դիմաց «Աուդի» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 17-ին, ժամը 16.10-ին, «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կ. ՈՒլնեցու և Պ. Սևակի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 15-ամյա պատանու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 17-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Երևան-Արտաշատ գյուղամիջյան ճանապարհի 13-րդ կմ-ին «ՎԱԶ-21021» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 17-ին, 15.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 23-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 17-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Էջմիածին-Երևան ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-3442Լ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 17-ին, ժամը 15.20-ի սահմաններում, Վարդենիս-Մարտունի ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Օմեգա և «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն Վենտո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 17-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 82-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 17-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանից դեպի Կամոյի փողոց տանող ճանապարհին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: