Երեք վրաերթ
Հունիսի 30-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Դիմիտրով գյուղում վրաերթի է ենթարկել 44-ամյա կնոջ և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 30-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 30-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ԳԱԶ-31» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Տիգրան Մեծի պողատայում վրաերթի է ենթարկել 50-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափողվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: