ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վառելափայտով բեռնված 2 «ՈւԱԶ»՝ առանց համապատասխան փաստաթղթերի

Նոյեմբերի 4-ին Ծաղկաձոր քաղաքի ռեստորաններից մեկի մոտից ոստիկանության Հրազդանի բաժին բերման են ենթարկվել 1960 թ. ծնված Հովհաննես Պ.-ն՝ իր «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով` բեռնված 1,5 խմ վառելափայտով, և 1969 թ. ծնված Տիգրան Պ.-ն՝ իր «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով` բեռնված 2 խմ վառելափայտով:
Երկու վարորդներն էլ համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացրել և բացատրություն են տվել, որ վառելափայտը գնել են Ծաղկաձոր քաղաքի բնակիչ ոմն Արոյից, որը ծառերը հատել է Ծաղկաձորի մոտակա անտառամասերից:
Հատված ծառերի վայրը և բուսական աշխարհին պատճառված վնասի չափը պարզվում են:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արոյի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: