ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

2 զոհ, 2 վիրավոր. վթար Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին

06.10.2022 16:49 ՃՏ պատահարներ
2 զոհ, 2 վիրավոր. վթար Սևան-Մարտունի-Գետափ  ճանապարհին

Հոկտեմբերի 6-ին, ժամը 12.25-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Գավառ-Մարտունի ճանապարհին վթար է տեղի ունեցել:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 12.00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 26-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2103» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներ: Վթարի հետևանքով «ՎԱԶ-2103»-ի վարորդը՝ 60-ամյա Բաբկեն Հունանյանը, և ուղևորը՝ 53-ամյա Նաիրա Գալստյանը, մահացել են, իսկ «Ֆորդի» 24-ամյա վարորդը և 17-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: