Մեքենան գլորվել է ձորը. 2 զոհ, 2 վիրավոր
20.02.2023 10:44
ՃՏ պատահարներ

Փետրվարի 19-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Սյունիքի մարզի վարչական տարածքում՝ Սև լիճ տանող ճանապարհին, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 200 մետր գլորվել ձորը: Երկու ուղևոր՝ 32-ամյա Զորանդ Արզումանյանը և 39-ամյա Զորակ Երանոսյանը, մահացել են, իսկ 19-ամյա վարորդը և 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: