2 զոհ, 2 վիրավոր. վթար Երևան-Սևան ճանապարհին
18.07.2023 10:37
ՃՏ պատահարներ

Հուլիսի 18-ին, ժամը 04.20-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 19-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21011» և «Մերսեդես Վիտո» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-21011»-ի 46-ամյա վարորդ Տիգրան Ենգիբարյանը և 47-ամյա ուղևոր Ծաղիկ Խաչատրյանը մահացել են, իսկ 23-ամյա և 27-ամյա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: