ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

2 միլիոնի վնաս՝ ինքն իրեն…

07.03.2015 11:34 Հրդեհ

Մարտի 7-ին, ժամը 00.25-ին, Կոտայքի մարզային փրկարարական ջոկատից ոստիկանության Նաիրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Նոր Երզնկա գյուղում ավտոտնակ է այրվում, իսկ ներսում կայանված է «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենա:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մարտի 6-ին, ժամը 22.00-ի սահմաններում, 1986 թ. ծնված Շահեն Խ.-ն իր ավտոտնակում «ՎԱԶ-21099» ավտոմեքենան վերանորոգելու նպատակով եռակցման աշխատանքներ կատարելուց հետո հեռացել է, այնուհետև ժամը 23.00-ին նրա եղբայրը նկատել է, որ ավտոմեքենան այրվում է:
Պատճառված նյութական վնասի չափը կազմում է 2.000.000 դրամ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: