ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Համագործակցության շրջանակներում

26.05.2012 02:20

Մայիսի 21-ին ոստիկանության պետի տեղեկալ, ոստիկանության գեներալ¬մայոր Արթուր Օսիկյանն ընդունեց ԱՄՆ Ֆեյրֆաքս օկրուգի ոստիկանության աշխատակից Թիմ Ֆիլդսին եւ Ոստիկանապետերի միջազգային ասոցիացիայի ծրագրային խորհրդատու Լարրի Սոնդերսին:Նրանք Հայաստանում էին Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունների միջեւ փորձի փոխանակում եւ ուսուցում ապահովող «Իրավապահ կրթության եւ ուսուցման միջազգային ծրագրի» շրջանակներում:Հանդիպման ընթացքում արծարծվեցին մի շարք հարցեր: Արթուր Օսիկյանը, մասնավորապես, ներկայացրեց իրականացված բարեփոխումներն ու ոստիկանության այն գործառույթները, որոնք ուսումնահետազոտական ծրագրի շրջանակներում էին: Նշենք, որ երեք փուլից բաղկացած ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ոստիկանության երկու աշխատակից ներկայումս Միացյալ Նահանգներում ծանոթանում են համայնքային ոստիկանության եւ պրոակտիվ հետաքննության սկզբունքներին ու առանձնահատկություններին: ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներից մեկում ԱՄՆ ոստիկանության մոդելի ներդրման նպատակը ահազանգերի արագ եւ արդյունավետ արձագանքման մեխանիզմներ ստեղծելն է, ինչը կարող է զարգացնել համայնքամետ եւ տեղեկատվական հենքով ոստիկանության գաղափարը, ինչպես եւ՝ անցում կատարել ռեակտիվ հետաքննությունից պրոակտիվ հետաքննության, ինչն անհամեմատ արդյունավետ է: Մայիսի 23-ին Թիմ Ֆիլդսին եւ Լարրի Սոնդերսին ընդունեց ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը: Ամերիկացի հյուրերն այցելեցին նաեւ Ոստիկանության կրթահամալիր եւ պարեկապահակետային ծառայության գունդ: