2009 թվականից հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից մարդ առևանգելու մեղադրանքով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբերի 16-ին, ժամը 14:40-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման ենթարկվեց 30-ամյա Արսեն Ալոյանը: Նրան քրեական հետախույզները հայտնաբերեցին Երևանի Հովսեփ Օրբելու փողոցում:
Նախկինում չդատապարտված Արսեն Ալոյանը ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդ առևանգելու մեղադրանքով:
Նրա նկատմամբ հետախուզումը հայտարարվել էր 7 տարի առաջ՝ 2009 թվականի հունիսի 16-ին, խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Արսեն Ալոյանը տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: