2011 թվականից հետախուզման մեջ գտնվողը հայտնաբերվեց
27.05.2019 12:46
Հետախուզվողի հայտնաբերում
«Հետախուզում-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 25-ին, ժամը 16.15-ին, ոստիկանության Թումանյանի բաժին է ներկայացել 63-ամյա Սեյրան Ա.-ն, որը 2011թ. նոյեմբերի 15-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի և 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: