Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Դեկտեմբերի 18-ին, ժամը 23.40-ին, Երևանի Նար-Դոսկ և Ռոստոմի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Հյունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հյունդայիի» 52-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 19-ին, ժամը 13.50-ին, Երևանի Ամիրյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես», «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ և ինքնագլորը. 14-ամյա ինքնագլորավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 19-ին, ժամը 00.40-ին, Երևանի Ա. Հովհաննիսյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21214» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 41-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 19-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ճանապարհի 40-րդ կմ-ին «ՎԱԶ-21140» մակնիշի ավտոմեքենան բախվել բետոնե արգելապատնեշին. 31-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 19-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-21213» և «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21213»-ի 33-ամյա վարորդը և «Ֆորդ Ֆոկուսի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 19-ին, ժամը 18.10-ի սահմաններում, Էջմիածին-Աշտարակ ճանապարհի 4-րդ կմ-ին «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակի սյանը. 34-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 19-ին, ժամը 22.25-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 63-րդ կմ-ին «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 69-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 19-ին, ժամը 08.20-ի սահմաններում, Վանաձորի Նարեկացու փողոցում իրար են բախվել «Նիսան», «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» երկու ուղևորները և «Մերսեդեսի» 62-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ «Նիսանի» 39-ամյա վարորդին տեղում բուժօգնություն է ցուցաբերվել:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 19-ին, ժամը 10.40-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 4-րդ կմ-ին են բախվել երկու «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի 66-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 20-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 44-րդ կմ-ին իրար են բախվել «Աուդի» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Աուդիի» 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 19-ին, ժամը 18.05-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 19-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Դեկտեմբերի 19-ին, ժամը 19.15-ի սահմաններում, Դիլիջանի Կամոյի փողոցում իրար են բախվել «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 38-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: