1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

2013 թ. փետրվարի 18-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունների ընտրացուցակներում առկա անճշտությունների վերաբերյալ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործող «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացված զանգերի առնչությամբ

2013 թ. փետրվարի 18-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունների ընտրացուցակներում առկա անճշտությունների վերաբերյալ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործող «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացվել է 40 զանգ, որից միայն երկուսն են վերաբերվել ընտրողների ցուցակին: Մասնավորապես, առաջին զանգով քաղաքացին հայտնել է, որ թեև հաշվառված է բնակչության պետական ռեգիստրում, սակայն իր տվյալները բացակայում են ընտրացուցակից:
Իրականացված ստուգմամբ պարզվել է, որ «Թեժ գիծ» ծառայություն զանգահարած քաղաքացին բնակչության պետական ռեգիստրում հաշվառվել է 2013 թ. հունվարի 17-ին, այսինքն՝ ընտրողների ցուցակները հրապարակելուց հետո:
Վերջնական ցուցակները հրապարակելիս՝ անճշտությունն ուղղված կլինի: 
Երկրորդ զանգով` Անձնագրային և վիզաների վարչությանը տեղեկատվություն է տրամադրվել Հայաստանի Հանրապետությունից դուրս մահացած անձի վերաբերյալ, որի տվյալներն առկա են ընտրողների ռեգիստրում: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ բնակչության պետական ռեգիստրում մահվան փաստի վերաբերյալ սահմանված կարգով տեղեկատվություն չի ստացվել:
Մահացած անձին ճշտելու ուղղությամբ ոստիկանության Կենտրոնականի անձնագրային ծառայությունում ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ:
Մնացած 38 զանգերով քաղաքացիներին տրամադրվել է սպառիչ խորհրդատվություն:
 
ՀՀ ոստիկանություն