Ամփոփ տեղեկատվություն 2014 թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից բացահայտված հանցագործությունների և հայտնաբերված հետախուզվողների վերաբերյալ
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը, որպես նշված ոլորտի գլխադասային ստորաբաժանում, 2014 թ. 1-ին կիսամյակի ընթացքում իրականացրել է իր հիմնական խնդիրներն ու գործառույթները և լիազորությունների շրջանակներում կազմակերպել ու համակարգել է ոստիկանության տարածքային մարմինների օպերատիվ ստորաբաժանումների աշխատանքները: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների անմիջական նախաձեռնությամբ, այնպես էլ տարածքային ստորաբաժանումների հետ իրականացված համագործակցությամբ բացահայտվել են հանցագործության դեպքեր և հայտնաբերվել հետախուզվողներ: Այսպես, հաշվետու ժամանակահատվածում բացահայտվել է ընթացիկ և նախկին տարիներին կատարված հանցագործության 194 դեպք, այդ թվում` սպանության 2, սպանության փորձի 2, ավազակության 9, գողության 117 /որոնցից 59-ը` բնակարանային/, խուլիգանության 1, զենք-ռազմամթերքի հայտնաբերման կամ կամավոր հանձնման 6, մարմնական վնասվածք պատճառելու 9, կողոպուտի 1, խարդախության 19, և 28` այլ /ԱՏՄ փախցնել, թմրամիջոցների հայտնաբերում, փաստաթղթերի կեղծում, մաքսանենգություն, կաշառակերություն և այլն/:
Նույն ժամանակահատվածում ՔՀԳ վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում հայտնաբերվել է ՀՀ իրավապահ մարմինների կողմից ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով հետախուզման մեջ գտնվող 38 և այլ երկրների կողմից հետախուզվող 26 անձ, իսկ օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ այլ պետությունների տարածքներում հայտնաբերվել ու ՀՀ է տեղափոխվել ՀՀ քրեական օրենսգքրի տարբեր հոդվածներով հետախուզման մեջ գտնվող 23 անձ, որոնցից մեկը` այլ պետության տարածքում հայտնաբերվել է գործուղման մեկնած ՔՀԳ վարչության ծառայողների նախաձեռնությամբ:
Հայտնաբերվել է նաև որպես անհայտ կորած հետախուզման մեջ գտնվող 1 անձ:
ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչություն