ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հանձնեց զոհված եղբոր զենք-զինամթերքը

Ոստիկանության ՊՊԳՎ Աշտարակի պահպանության բաժանմունքի ծառայողների և ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունիսի 5-ին, ժամը 17.40-ին, 1968 թ. ծնված Վարդան Ի.-ից ահազանգ է ստացվել, որ տանիքում մաքրման աշխատանքներ կատարելիս զենք-զինամթերք է գտել, որը պատկանել է ազատամարտիկ եղբորը:
Մեկնած օպերատիվ խմբին Վարդան Ի.-ն ներկայացրել է 16 մմ տրամաչափի, ինքնաշեն կրակող սարք, լուսաձայնային փամփուշտ, ինքնաձիգի դատարկ փամփշտատուփ և տարբեր տրամաչափի 131 փամփուշտ և հայտնել, որ դրանք պատկանել են 1994 թ. զոհված եղբորը: