2019թ. առաջին կիսամյակում «Հանրապետության ոստիկանության վետերանների խորհուրդ» ՀԿ կատարած աշխատանքների հաշվետվություն
15.07.2019 16:47
Բացահայտում են վետերանները
2019թ. առաջին կիսամյակում Հանրապետության ոստիկանության վետերանների խորհուրդը և տարածքային կազմակերպությունները, շարունակելով սերտ համագործակցությունը ոստիկանության մարզային և շրջանային կառույցների հետ, օժանդակել և աջակցել են հանցագործության դեպքերի բացահայտմանը, որոնցից 80-ը գրանցվել են ՀՀ ոստիկանության ամենօրյա օպերատիվ ամփոփագրերում:
Հանցագործությունների տեսակների պատկերը հետևյալն է.
- զենք և զինամթերքի հայտնաբերում և հանձնում՝ 23 դեպք,
- հետախուզվողի հայտնաբերում՝ 20 դեպք,
- գողություն՝ 15 դեպք,
- այլ հանցագոևրծություններ՝ 22 դեպք: