21-ամյա հետախուզվողը բերման ենթարկվեց
16.11.2017 12:16
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Չարբախի բաժանմունքի և Մալաթիայի բաժնի ծառայողները նոյեմբերի 15-ին, ժամը 18.35-ին, Երևանի Ա.Սարգսյան փողոցի թիվ 22 շենքի մոտից բերման են ենթարկել 1996 թ. ծնված Արինա Հ.-ին, որը նոյեմբերի 2-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: