ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ

22.01.2015 12:15 Գողություն

Հունվարի 21-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Ֆրունզեի փողոցի տներից մեկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1986 թ. ծնված Էդգար Վ.-ին: Նա խոստովանել է, որ 2014 թ. դեկտեմբերից մինչև հունվարի սկիզբը Շենգավիթի վարչական տարածքում տարբեր ավտոմեքենաներից գողացել է էլեկտրական 9 մարտկոց և 1 բաճկոն:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: