1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

24.02.2015 15:58 ՃՏ պատահարներ

Փետրվարի 23-ին, ժամը 21.00-ին, Երևանի Սասնա Ծռեր փողոցի և Դավիթաշեն կամջի հատման հատվածում «Մերսեդես 34» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել Էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ և փետրվարի 24-ին, ժամը 00.25-ին, բուժօգնության դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 23-ին, ժամը 16.00-ին, Երևանի Ազատամարտիկների փողոցի թիվ 76 հասցեի դիմաց իրար են բախվել «Մերսեդես-Բենց» մակնիշի 2 ավտոմեքենա, ինչի հետևանքով 1 ուղևորուհի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 23-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մարտունի-Ներքին Գետաշեն ճանապարհին վրաերթի է ենթարկել 69-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ վարորդը ներկայացել է բաժին:

***
Փետրվարի 23-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց AXOR 3340» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 249-րդ կ/մ-ին մերկասառույցի վրա կորցրել է կառավարումը, կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: