25-ամյա ուղևորը մահացել է
12.06.2023 13:09
ՃՏ պատահարներ

Հունիսի 11-ին, ժամը 20.50-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին՝ Սասունիկ գյուղի սկզբնամասում, իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 25-ամյա ուղևոր Հայկ Սիմոնյանը մահացել է, իսկ «ՎԱԶ-2107»-ի վարորդը, երեք ուղևորները և «ՎԱԶ-2106»-ի երկու ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: