25-ամյա հետախուզվողը կամավոր ներկայացել է ոստիկանություն
14.11.2017 11:03
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 13-ին, ժամը 16.15-ին, կամավոր բաժին է ներկայացել 1992 թ. ծնված Ռաֆայել Պ.-ն, որը 2015թ. դեկտեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: