25-ամյա հետախուզվողը ներկայացավ Հրազդանի բաժին

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 15-ին բաժին է ներկայացել 25-ամյա Հարություն Վ.-ն, որը սեպտեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ (Սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը), 182-րդ (Շորթումը) և 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: