25-ամյա երիտասարդը կամավոր ներկայացել է ոստիկանություն
29.10.2018 14:25
Հետախուզվողի հայտնաբերում

«Զինանոց-2018» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Կոտայքի բաժնի և Գառնիի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 27-ին, ժամը 15.25-ին, կամավոր բաժին է ներկայացել 1993 թ. ծնված Քաջիկ Ս-ն, որը հոկտեմբերի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: