ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

26/29 ընտրատեղամասից ստացված ահազանգի կապակցությամբ /ԼՐԱՑՎԱԾ/

06.12.2015 12:07 Հանրաքվե
Դեկտեմբերի 6-ին, ժամը  8.30-ին, Կոտայքի մարզի Քասախ գյուղի միջնակարգ դպրոցում տեղակայված 26/29 ընտրատեղամասում ծառայություն կատարող ոստիկանից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ  նշված ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահն իրեն հայտնել է, որ ընտրական հանձնաժողովի անդամներից մեկը կոտրել է քվեատուփը:
Մեկնած օպերատիվ խմբին ՀԱԿ-ի կողմից ընտրական հանձնաժողովի անդամ նշանակված Վիգեն Դավթյանը հաղորդում է տվել, թե խախտում է նկատել, ինչից հետո ինքը բարկացած հարվածել և կոտրել է քվեատուփը:  
Քվեատուփը փոխվել է:
Ընտրություններն ընթանում են բնականոն հունով:
Կատարվում է  քննություն:
 

Լրացում

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները հաշվել են քվեատուփում առկա քվեաթերթիկները և համեմատել ընտրական ցուցակում առկա ստորագրությունների հետ, որոնք համընկել են: