Որսորդական հրացան է հանձնել
Ոստիկանության Ջերմուկի բաժնին կից պահպանության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 24-ին, ժամը 14.30-ին, 1989 թ. ծնված Երվանդ Մ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի, 16 մմ տրամաչափի ողորկափող, մեկփողանի որսորդական հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: