28-ամյա քաղաքացուհին կամավոր ներկայացել է ոստիկանություն
29.09.2018 14:34
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 28-ին, ժամը 23.10-ին, կամավոր բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Անահիտ Ղ.-ն, որը սեպտեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: