29-ամյա տղամարդը բերման ենթարկվեց
15.11.2017 11:34
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները նոյեմբերի 14-ին, ժամը 12.30-ին, Երևանի Սեբաստիայի փողոցի տներից մեկից բաժին բերման են ենթարկել 1988 թ. ծնված Արա Բ.-ին, որը հոկտեմբերի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն՝ առանց իրացնելու նպատակի) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: