29-ամյա տղամարդը հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
20.10.2017 12:11
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 19-ին, ժամը 14.15-ին, Թումանյան փողոցի սկզբնամասում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Աղվան Պ.-ն, որը 2015թ. հոկտեմբերի 5-ից ՌԴ Նիժեգորոդսկի մարզի Բոգորոդսկի շրջանի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 135 հոդվածի (անառակաբարո գործողություններ կատարելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: