ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները հայտնաբերեցին հերթական գրպանահատին

29.04.2019 13:38 Գողություն

Ապրիլի 27-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին մի քաղաքացուհուց ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, թիվ 34 երթուղու միկրոավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 16.000 դրամ, Ֆրանսիական ասոցիացիայի վկայական և բանկային քարտեր:
Նույն օրը, ժամը 21.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Մալաթիայի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Սեբաստիա փողոցից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1967 թ. ծնված Ռուստամ Մ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`