Նկուղում հայտնաբերել է հորը պատկանող զենք-զինամթերքը
29.06.2017 10:28
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
1975 թ. ծնված Համլետ Ե.-ն ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է տվել, որ նկուղը վերադասավորելու ժամանակ հայտնաբերել է 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 70 և 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 180 փամփուշտ, «Ֆ1» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի, «ՈՒԶՌԳՄ» տիպի պայթուցիչ, որոնք պատկանել են հորը /1992թ. ԼՂՀ մարտական գործողությունների մասնակից, անհայտ կորած/:
Համլետ Ե.-ն հայտնաբերվածը կամավոր ներկայացրել է բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: