Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածողը ներկայացավ կամավոր
29.09.2016 11:25
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ սեպտեմբերի 28-ին, ժամը 10.20-ին, բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Զինա Ս.-ն, որը սեպտեմբերի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածի (պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: