Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են երկու հետախուզվողի
26.08.2023 10:46
Հետախուզվողի հայտնաբերում

Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 25-ին, ժամը 21-ին, Մամիկոնյանց փողոցից բաժին է տեղափոխվել 1970 թ. ծնված Հարություն Հ.-ն: Օգոստոսի 23-ից նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով` խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նույն մեղադրանքով հետախուզվող, 1991 թ. ծնված Սերգեյ Հ.-ն նույնպես հայտնաբերվել է նույն փողոցում և տեղափոխվել բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: