ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

3 զոհ, 3 վիրավոր. վթար Կեչուտ գյուղի վարչական տարածքում

13.06.2022 11:04 ՃՏ պատահարներ
3 զոհ, 3 վիրավոր. վթար Կեչուտ գյուղի վարչական տարածքում

Հունիսի 12-ին, ժամը 20.45-ին, ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ համայնքի ավազահանքից ոսկու հանք տանող ճանապարհին ավտովթար է եղել: Պարզվել է, որ ժամը 20.30-ի սահմաններում Կեչուտ գյուղի վարչական տարածքում՝ դաշտամիջյան ճանապարհին, «ՈՒԱԶ-469» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 54-ամյա ուղևոր Գարիկ Մաթևոսյանը մահացել է տեղում, իսկ 61-ամյա վարորդ Կամո Առաքելյանը և 74-ամյա ուղևոր Հրանտ Միքաելյանը մահացել են հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին: «ՈՒԱԶ-469» 3 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: