ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

3 ծիրանենի և 1 բալենի՝ բենզասղոցով

Փետրվարի 17-ին ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Նոր Կյուրին գյուղի ամառանոցներից մեկի հարևանությամբ ծառ են կտրում:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ փետրվարի 17-ին, ժամը 12.00-ի սահմաններում, 1949 թ. ծնված Ռուբեն Խ.-ն, 1966 թ. ծնված Ռուդոլֆ Ա.-ն և 1976 թ. ծնված Գուրգեն Հ.-ն Նոր Կյուրին գյուղի 28-րդ փողոցում գտնվող, 1950 թ. ծնված Ա.-ին պատկանող հողամասից բենզասղոցով կտրել են 3 ծիրանենի և 1 բալենի և փայտանյութը հափշտակել:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: