ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գերեզմանատան մոտ հայտնաբերեցին նռնակ, 83 փամփուշտ, նռնակի 2 պայթուցիչ, ինքնաձիգի պահունակ և 3 ծխագլանակ

Մարտի 14-ին, ժամը 13.45-ին, Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի զինամթերք է թողնում Շահումյանի գերեզմանատանը:
Մեկնած օպերատիվ խումբը Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 7 հասցեում գտնվող գերեզմանատան հարևանությամբ հայտնաբերել է «Ֆ-1» տիպի նռնակ, տարբեր տրամաչափի 83 փամփուշտ, նռնակի 2 պայթուցիչ, ինքնաձիգի պահունակ և 3 ծխագլանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: