30-ամյա տղամարդը հայտնաբերվեց Վանաձորում
09.05.2018 14:21
Հետախուզվողի հայտնաբերում
Մայիսի 8-ին, ժամը 12.30-ի սահմաններում, ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները Վանաձորի Շիրակի խճուղու թիվ 58 հասցեի մոտից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Սուրիկ Ս.-ին, որը ապրիլի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: